Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտարարում է բաց դռների օր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը  հայտարարում է բաց դռների օր
14.11.2013 | 12:09

Տաքսիների և տաքսու վարորդների թեման այսուհետև չշահարկելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:00-17:00-ը, հայտարարվում է բաց դռների օր:

Այն վարորդները, ովքեր ունեն հարցեր տաքսոմոտորային փոխադրումների բնագավառում օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ, հրավիրվում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն:

Նրանց հուզող բոլոր հարցերին կպատասխանի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները:

Դիտվել է՝ 1363

Մեկնաբանություններ